Ողջ աշխարհը, ընդ որում Վրաստանը, ամեն օր պայքարում է COVID 19 վիրուսի տարածման դեմ: Ինչպես պետությունը, այնպես էլ մասնավոր հատվածը ակտիվորեն ներգրավված է տարբեր գործընթացներում: Այդ պատճառով ընկերներով որոշեցինք ստեղծել հարթակ, որը կմիավորի սրտացավ, մոտիվացված մարդկանց մեր երկրում գոյություն ունեցող մարտահրավերը հաղթահարելու համար: Պատմական անցյալից ի վեր, մեր երկրում բարդ իրավիճակներում ճգնաժամից դուր գալու գործում մեծ դեր էր խաղում քաղաքացիական ներգրավվածությունը: Կարծում ենք, այժմ նման իրավիճակ է: Հաղթանակը միասնության մեջ է և մենք դա կկարողանանք: Բոլոր ցանկացողները, ովքեր ուզում են դառնալ կամավոր երկրի համար, խնդրում ենք լրացնել գրանցման ձևը: Կամավորները ներգրավվում են ոչ թե բժշկական, այլ կարիքավոր խմբերին սննդամթերք, դեղորայք մատուցելու և նրանց մասին հոգածություն ցուցաբերելու առումով: